Մատչելիության հղումներ

Քաբուլում պայթյունից զոհվել է 7 մարդ


Շաբաթ օրը ՆԱՏՕ-ի Քաբուլի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը խլել է 7 մարդու կյանք: Վիրավորների թիվը անցնում է 90-ից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Քաբուլի նույն թաղամասում են գտնվում Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ նախագահական պալատը:

ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունն իրականացրել է ականապատված ավտոմեքենայում գտնված մահապարտը:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: Թալիբների ներկայացուցիչը «Ռոյթերզ» գործակալությանը հեռախոսով ասել է, թե «հարձակման թիրախը ԱՄՆ-ի դեսպանատունն էր, սակայն մահապարտը ձախողել է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG