Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում պայթյունից մեկ մարդ է զոհվել


Ստամբուլի տեքստիլ գործարաններից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է մեկ մարդ: Կա նաեւ մեկ վիրավոր:

CNN-Turk-ի հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածում: Պայթուցիկը տեղադրված է եղել աղբարկղում, պայթյունից զոհվածը գործարանի անվտանգության աշխատակից էր:

Ստամբուլի ոստկանապետը տեղի ունեցածը «ահաբեկչական գործողություն» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG