Մատչելիության հղումներ

Իրանի ընդդիմության առաջնորդը նոր մանրամասներ է հրապարակում


Իրանական ընդդիմության առաջնորդներից Մահդի Կարուբին հրապարակել է հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիրներին տանջանքի ու կտտանքի ենթարկելու նոր փաստեր:

Նրա պնդմամբ, բանտապահները նստում էին ձերբակալվածների մեջքին ու ստիպում վերջիններիս անասունի պես սողալ՝ այդ ընթացքում ծեծելով ու տանջելով նրանց: Կարուբիի «Էթեմադ Մելի» կուսակցության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նկարագրվում են նաեւ Կահրիզաք բանտում ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող այլ կտտանքների մասին:

Շաբաթասկզբին Կարուբին մեղադանք էր հնչեցրել, թե այս կալանավայրում «դաժանորեն բռնաբարվել էին մի քանի կայանք ու տղամարդիկ»: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հերքել էր մեղադրանքները:

Կահրիզաքում արդեն գրանցվել են կալանավորվածների մահվան դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG