Մատչելիության հղումներ

«Եվրատիսիլ 2009»-ին Հայաստանի օգտին քվեարկող ադրբեջանցի երկրպագուից պահանջել են բացատրություններ տալ


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից չորեքշաբթի օրը հարցաքննության են հրավիրել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի երկրպագուներից մեկին՝ Ռավշան Նասիրլիին՝ բացատրություն տալու, թե ինչու է քվեարկել «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհիների՝ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին:

«Ինձ հարցաքննեցին։ Հոգեբանական ճնշումների ենթարկելով՝ ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞ս... Հարցնում էին թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում պատմեց Ռավշան Նասիրլին։

Ռավշանը քննիչների հարցին պատասխանել է, թե Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի «Ջան, ջան» երգը իր կարծիքով շատ ավելի մոտ էր ադրբեջանական երաժշտությանը, քան Ադրբեջանը ներկայացնող Արաշի «Ընդմիշտ» երգը:

Գրավոր բացատրություն վերցնելուց հետո Ռավշանին ազատ են արձակել, սակայն նա հասցրել է Ազգային անվտանգության նախարարության գրասենյակում նկատել է եւս 43 անձի ցուցակ: Ռավշանի կարծիքով այդ ցուցակում ներառված են այն անձինք, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, եւ չի բացառվում, որ երկրի անվտանգությունից ելնելով՝ նրանց էլ հրավիրեն հարցաքննության:

Մայիսին Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին Հայաստանը Ադրբեջանը ներկայացնող Այզելին եւ Արաշին 1 միավոր էր տվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանում Ադրբեջանի օգտին քվեարկողների քանակը շատ ավելին էր։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG