Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւն ու Պուտինը Ռուսաստան-Արգենտինա ֆուտբոլային խաղին հետեւել են Սոչիի բարերից մեկում


Ռուսաստանի նախագահն ու վարչապետը Ռուսաստան-Արգենտինա ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը նայել են Սոչիի բարերից մեկում։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպումից հետո մտել են Սոչիի ծովափնյա բարերից մեկը ու միացել ֆուտբոլի երկրպագուներին։

Պուտինը գարեջուր է պատվիրել, իսկ Մեդվեդեւը՝ թեյ ու մի շիշ պեպսի։ Երբ նրանք բար են մտել, Ռուսաստանի հավաքականը տարվում էր 1։3 հաշվով։ Խաղն ավարտվել է 2։3 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG