Մատչելիության հղումներ

Յուշչենկոն պատասխանել է Մեդվեդեւին


Վիկտոր Յուշչենկոն հինգշաբթի օրը պատասխանել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հղած նամակին, որում վերջինս Ուկրաինայի նախագահին մեղադրել էր «հակառուսական» քաղաքականություն վարելու մեջ։

«Անկեղծ ասած, հիասթափված եմ նամակի անբարյացկամ տոնից», - նշել է Յուշչենկոն։ - «Չեմ կարող չհամաձայնել, որ մեր երկրների միջեւ գոյություն ունեն լրջագույն խնդիրներ, բայց շատ զարմանալի է, որ Մեդվեդեւը կտրականապես մերժում է նաեւ ռուսական կողմի պատասխանատվությունը այդ խնդրում»։

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի քննադատությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուսչենկոյի հասցեին դժվար թե օգնի երկու երկրների միջեւ կառուցողական համագործակցությանը», - Մեդվեդեւի նամակի կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։ - «Ուկրաինան անկախ երկիր է եւ իրավունք ունի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են իր շահերից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG