Մատչելիության հղումներ

Իրանի ընդդիմության առաջնորդը համարում է, որ «ցուցադրական դատավարությունները» ծառայում են օտար շահերին


Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին իր ինտերնետային կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ «ցուցադրական դատավարությունները», - որոնք ուղղված են բարեփոխականների եւ լրագրողների դեմ, միայն ծառայում են օտարերկրացիների շահերին։

Մուսավին, ում Իրանի իշխանությունները բազմիցս մեղադրել են օտար տերությունների շահերին ծառայելու եւ ընդդիմության ցույցերը խրախուսելով վիճակը երկրում անկայունացնելու մեջ, հարցնում է. - «Ի՞նչն է ծառայում օտարերկրացիների շահերին. Սահմանադրական ճանապարհով մարդկանց բողոքի արտահայտո՞ւմը, թե՞... ցուցադրական դատավարությունները, որոնց ժամանակ հեղափոխության զավակներին նստեցնում են ատելի երկերեսանիների կողքին»։

Մուսավին նաեւ հայտարարել է, որ Իրանի բանտերում տիրող իրավիճակը ապացուցում է, որ երկիրը «խորքային փոփոխությունների» կարիք ունի։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ նախագահի նախկին թեկնածու Մեհդի Քարուբին օգոստոսի 9-ին իր կայքէջում տեղադրված հայտարարության մեջ պնդել էր, որ հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր կանայք եւ տղամարդիկ բանտերում բռնաբարության են ենթարկվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG