Մատչելիության հղումներ

Չեչնիայի նախագահը արտահերթ նիստ է հրավիրել իրավապաշտպանի սպանության կապակցությամբ


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը արտահերթ նիստ է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ, կապված իրավապաշտպան Զարեմա Սադուլաեւայի եւ նրա ամուսնու` Ալեքսանդր Ջաբրայիլովի սպանության հետ։

Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է բացահայտել սպանության հանգամանքները։

Միացյալ Նահանգները, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), միջազգային եւ ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտել են սպանությունը` մտահոգություն հայտնելով տարածաշրջանում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների առնչությամբ։

Սադուլաեւային եւ նրա ամուսնուն սպանված էին գտել երեկ առավոտյան` Գրոզնիի մերձակայքում։

Այս տարվա սկզբից Չեչնիայում արդեն երեք իրավապաշտպան է սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG