Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին շքանշանով է պարգեւատրել Բրայզային


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, վրացական «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ, «Ոսկե Գեղմ» շքանշանով է պարգեւատրել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային: Պարգեւատրման արարողության ընթացքում նախագահ Սահակաշվիլին հայտարարել է, թե Մեթյու Բրայզան շատ բան է արել Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ բարեկամությունն ամրապնդելու համար:

Հատկապես շնորհակալություն հայտնելով 2004-ին Աջարիայում ծագած խնդիրը կարգավորելու համար՝ Միխեիլ Սահակաշվիլին ասել է. - «Այսօր Միացյալ Նահանգներն ու Վրաստանը հավասար իրավունքներ ունեցող գործընկերներ են, չնայած ոմանք ծիծաղում են, թե ինչպես կարող են գործընկերներ լինել այդքան մեծ երկիրն ու Վրաստանը: Բայց դա այդպես է, եւ նման հարաբերությունների հաստատմանը նպաստել է Մեթյու Բրայզան»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG