Մատչելիության հղումներ

Ռաֆսանջանին հրաժարվել է գլխավորել ուրբաթօրյա աղոթքը


Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, ով նաեւ ազդեցիկ բարձրաստիճան հոգեւորական է, հրաժարվել է այս շաբաթ կայանալիք ուրբաթօրյա աղոթքը գլխավորելուց։ Արարողության կազմակերպման հարցերով պատասխանատու մարմնի խոսնակ Ռեզա Թաղավին Fars գործակալությանը հայտնել է, որ Ռաֆսանջանին այդ որոշումը կայացրել է՝ խուսափելով մեղադրանքներից, թե ինքը այդ աղոթքներն «օգտագործում է քաղաքական նպատակներով»։

Անցած ամիս գլխավորելով ուրբաթօրյա աղոթքը Ռաֆսանջանին կոչ էր արել ազատել կալանավորված ընդդիմադիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG