Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժեր Հնդկական օվկիանոսում եւ Ճապոնիայում


Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիների մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժը կազմել է 7.6 բալ ըստ Ռիխտերի սանդղակի։ Հնարավոր ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տագնապ է հնչեցվել Հնդկաստանում, Մյանմարում, Ինդոնեզիայում, Թայլանդում եւ Բանգլադեշում, ինչը պանիկայի պատճառ է դարձել եւ հարկադրել մարդկանց ՝ լքել իրենց բնակավայրերը ափամերձ տարածքներում։ Ավելի ուշ ցունամիի առաջացման հնարավորությունը հերքվել է։

2004-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած նմանատիպ երկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամին շուրջ 228 հազար մարդու կյանք խլեց։

Այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Տոկիոյում եւ հարակից տարածքներում։ Երկրաշարժի պատճառով խափանվել է գնացքների երթեւեկությունը։ Կասեցվել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը՝ անվտանգության ստուգումներ անցկացնելու նպատակով։

Մոտ 30 մարդ վնասվածքներ է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG