Մատչելիության հղումներ

Սլովակիայում տեղի ունեցած պայթյունից ենթադրաբար զոհվել են 20 հանքափորներ


Սլովակիայի հանքավայրերից մեկում տեղի ունեցած պայթյունից, ամենայն հավանականությամբ, զոհվել են հանքում աշխատող բոլոր 20 լեռնագործ բանվորները։ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Լյուբոմիր Յանատեկի փոխանցմամբ, փրկարարները առայժմ հայտնաբերել են նրանցից 6-ի մարմիններ, սակայն, պայթյունի վայրում կատարված տեղազննության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ հանքափորներից ոչ ոք չի փրկվել։

Պայթյունը եւ դրան հետեւած հրդեհը տեղի են ունեցել 330 մետր խորության վրա։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել հանքավայրում կուտակված գազը։

Պայթյունը Սլովակիայի հանքավայրերի շահագործման ընթացքում երբեւէ տեղի ունեցած վատթարագույն միջադեպն է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG