Մատչելիության հղումներ

Ավերիչ «Մորակոտ» թայֆունը կորցնում է ուժը


Չինաստան - թայֆունից հեղեղված գյուղ Չինաստանի Ժեջյանգ մարզում, 9-ը օգոստոսի, 2009 թ.
Չինաստանի, Թայվանի եւ Ֆիլիպինների ափամերձ տարածքներում մոլեգնող հզոր թայֆունի ուժը նվազել է։ Չինաստանի արեւելյան ծովափնյա շրջաններից շուրջ 1 միլիոն մարդ էվակուացվել է։ Հարյուրավոր բնակավայրեր հեղեղվել են, ավելի քան 2 հազար տուն ավերվել է։

Թայվանում թայֆունը, որը «Մորակոտ»(զմրուխտ) անվանումն է ստացել, մեծամասշտաբ ջրհեղեղների պատճառ է դարձել։

Ֆիլիպիններում թայֆունը առնվազն 22 մարդու կյանք է խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG