Մատչելիության հղումներ

Իսրայելը ռմբակոծել է Եգիպտոսի եւ Գազայի սահմանին գտնվող ստորգետնյա թունելները


Իսրայելի օդուժը անցած գիշեր ռմբակոծել է Եգիպտոսի եւ Գազայի սահմանին գտնվող ստորգետնյա թունելները։

Ռմբակոծությունից ժամեր առաջ, իսրայելական զինված ուժերի հաղորդմամբ, պաղեստինյան գրոհայինները Գազայի հատվածից ականանետային կրակ են բացել Իսրայելի տարածքի վրա։ Զոհերի եւ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

Իսրայելը պնդում է, որ ստորգետնյա թունելներով Եգիպտոսի Գազայի հատված է տեղափոխվում զենք եւ զինամթերք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG