Մատչելիության հղումներ

Forbes ամսագիրը հաշվել է հոլիվուդյան «ամենաթանկարժեք» տիկնանց կարողությունները


Forbes ամսագրի հաշվարկներով, հոլիվուդյան 100 ամենաբարձր վարձատրվող կանայք անցած տարվա ընթացքում` 2008-ի հուլիսից մինչ այս տարվա հուլիս ամիսը, մոտ 1 միլիարդ դոլար են վաստակել։

Վարկանիշային ցուցակը գլխավորում է հայտնի հեռուստաաստղ, 55-ամյա Օփրա Ուինֆրին, ով մեկ տարվա ընթացքում ավելացրել է իր կարողությունը 275 միլիոն դոլարով։ Նրա անմիջականությունը, աշխուժությունն ու անձնական հմայքը Օփրայի շոուն վերջին տարիներին դարձրել են ամենամեծ հեղինակություն վայելող թոք-շոուն նմանատիպ հեռուստահաղորդումների շարքում։

Forbes-ի հրապարակած վարկանիշային ցուցակում Ամերիկայի սիրելին համարվող Օփրային հաջորդում է երգչուհի Մադոննան։ Երգչուհին անցած 12 ամիսներին 110 միլիոն դոլար է վաստակել։ Անցած տարվա համաշխարհային համերգային տուրնեն նմանատիպ շրջագայությունների շարքում լավագույնը ճանաչվեց։ Վերջերս էլ, Los Angeles Times-ը Մադոննայի մասին գրեց` նա 2008-ի ամենահաջողակ երգչուհին էր։

Առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Սելին Դիոնը, ով Մադոննայից միայն10 միլիոն դոլար պակաս է այս տարի կուտակել։ Այսպիսով Դիոնի կարողությունը 100 միլիոնով է ավելացել։ Երգչուհու լասվեգասյան տուրնեն, ինչպես նաեւ թողարկած վերջին Taking Chances ալբոմը նրան հնարավորություն տվեցին 100 միլիոն դոլար վաստակել։

Հոլիվուդյան դերասանուհիներից ամենաշատ գումարը նախորդ անցած 12 ամիսներին աշխատել են Անջելինա Ջոլին եւ Սառա Ջեսիկա Փարքերը։ Նրանց բանկային հաշիվները 27 միլիոնական դոլարով ավելացել է։

Մէրիել Սթրիփը վաստակել է նրանցից 3 միլիոն դոլլար պակաս։ 60-ամյա Սթրիփին անցած տարվա ընթացքում 24 միլիոն դոլլար է հաջողվել աշխատել։

Վարկանիշային այս ցուցակի ամենաերիտասարդ դերակատարուհին 16-ամյա դերասանուհի, երգչուհի Մայլի Սայրուսն է, ով ամերիկյան Hanna Montana սերիալում նկարահանվելու եւ երգերի համանուն ալբոմ թողարկելու հաշվին 25 միլիոն դոլար կարողության տեր է դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG