Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքաշինության նախարարը համոզված է, որ երկրորդ կիսամյակում կհաջողվի մեղմել անկումը


Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում համոզմումք հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին կեսին շինարարության ոլորտում արձանագրված կտրուկ անկումը երկրորդ կիսամյակում կհաջողվի մեղմել:

«Երկրորդ կիսամյակում բավականին աշխուժություն կա: Կառավարությունը իրոք ձեռնարկեց համապատասխան բոլոր միջոցառումները, եւ ես համոզված եմ, որ երկրորդ կիսամյակում բավական լուրջ դրական տեղաշարժեր կարող են նկատվել՝ այդ թվում եւ բնակշինարարության ոլորտում, եւ ընդհանրապես պետբյուջեից հատկացված ծրագրերի ֆինանսավորման հարցում», - ասաց նախարարը:

Վարդան Վարդանյանն իր անհամաձայնությունը հնչեցրեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե կառավարությունը պետք է անհապաղ կասեցնի ավելի քան մեկ միլիարդ դոլար միջազգային վարկերի հաշվին շինարարության ոլորտի ընկերություններին ցուցաբերվող պետական աջակցությունը, քանի որ, Բագրատյանի փաստարկմամբ՝ այդպիսով հնարավոր չէ խթանել պահանջարկը:

«Համամիտ չեմ այդ կարծիքին: Պետական աջակցություն ցուցաբերելիս՝ կառավարությունը նաեւ հաշվի առնում պահանջարկը», - ասաց նա: - «Եվ բազմաթիվ օրինակներ կան, որ մինչեւ պահանջարկ չլինի, բնականաբար, բյուջեից գումար եւ վարկավորում չի հատկացվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG