Մատչելիության հղումներ

Վրաստանում նշում են ռուս - վրացական պատերազմի տարելիցը


Վրաստանի տարբեր քաղաքներում ուրբաթ օրը առավոտից մեկնարկեցին հիշատակի միջոցառումները` նվիրված ռուս - վրացական պատերազմի տարելիցին:

Ռուս - վրացական պատերազմի տարելիցը
please wait

No media source currently available

0:00 0:06:24 0:00


Մայրաքաղաք Թբիլիսիի «Մուխատգվերդի» գերեզմանատանը, ուր ամփոփված է ռուս - վրացական պատերազմում զոհված 33 զինվորի դի, հավաքվել էին զոհվածների հարազատներն ու պաշտոնական այրեր:

Զինվորական արարողակարգ տեղի ունեցավ, որից հետո գերեզմանատուն այցելեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ծաղկեպսակ դրեց զոհվածների հուշարձանին եւ օրհներգի հնչյունների ներքո հարգեց նրանց հիշատակը:

Ռազմական գործողությունների ժամանակ 170 վրաց զինվոր է զոհվել:

Արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սիխարուլիձեն ասաց, թե Ռուսաստանի կողմից, իր խոսքերով` «օկուպացված» շրջաններում դրությունը շարունակում է լարված մնալ:

«Ռուսաստանը շարունակում է խախտել նախագահ Մեդվեդեւի հետ կնքված այսպես կոչված «Սարկոզիի պայմանագիրը» եւ շարունակում է զարգացնել իր ռազմական ուժերը այս շրջաններում: Այս իրավիճակում, Վրաստանը իր հերթին ամրացնում է իր ռազմական դիրքերը», - ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը` հավելելով. - «Աշխատում ենք բոլոր ուղղություններով, եւ մենք, իհարկե, շարունակելու ենք դիվանագիտական եւ քաղաքական պայքարը, որպեսզի հետ վերադարձնենք բոլոր այն շրջանները, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից: Ես կարծում եմ, դա անպայման կլինի»:

Ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը սկսել է նիստ, որից հետո շենքի առջեւ ելույթ կունենա խորհրդարանի ղեկավարը:

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան առավոտից փակված է. «Ռուսաստանի 12-ամյա օկուպացիան» թեմայով լուսանկարների ցուցահանդես է բացված փողոցի ամբողջ երկայնքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG