Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Մեթյու Բրայզան


Հայաստանում է ԱՄն-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, ում այսօր ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Մեթյու Բրայզան մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը եւ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը քննարկել են Հայաստանի տնտեսական վիճակի, ՙՀազարամյակի մարտահրավեր՚ հիմնադրամ- Հայաստան՚ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր:

Մեթյու Բրայզայի հետ այսօր հանդիպել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` «զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր, քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG