Մատչելիության հղումներ

Պակիստանի իշխանությունները ենթադրում են, որ «Թալիբան»-ի առաջնորդը սպանված է


Պակիստանի իշխանությունները հավանական են համարում, որ «Թալիբան» զինված խմբավորման առաջնորդ Բայթուլա Մեհսուդը սպանվել է երկու օր առաջ տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով:

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը հայտարարել է, թե իշխանությունները տեղեկատվություն ունեն, ըստ որի` Մեհսուդը կնոջ եւ թիկնապահների հետ սպանվել է Հարավային Վազիրիստան նահանգում իր ազգականի տան` ենթադրաբար ամերիկյան ուժերի կողմից հրթիռակոծության հետեւանքով: Նախարարը վկայակոչել է Պակիստանի անվտանգության մարմինների մի պաշտոնյայի եւ Մեհսուդի անանուն օգնականի խոսքերը, թե «Թալիբան»-ի առաջնորդի հուղարկավորությունը արդեն տեղի է ունեցել:

Միացյալ Նահանգները ավելի վաղ 5 միլիոն դոլար էր խոստացել Մեհսուդի հայտնաբերմանը նպաստող տեղեկատվության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG