Մատչելիության հղումներ

Պեկինի օդանավակայանի նախկին ղեկավարը մահապատժի ենթարկվեց կաշառակերության համար


Պեկինի միջազգային օդանավակայանը կառավարող ընկերության նախկին ղեկավար Լի Փեյինգը մահապատժի է ենթարկվել կաշառակերության համար:

Չինաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, 60-ամյա Փեյինգը մահապատժի էր դատապարտվել փետրվարին, երբ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 14 տարվա ընթացքում մոտ 4 միլիոն դոլար կաշառք ստանալու եւ հանրային միջոցներից շուրջ 12 միլիոն դոլար վատնելու մեջ:

Մահապատիժը ի կատար է ածվել Գերագույն դատարանի կողմից դատավճիռը անփոփոխ թողնելուց հետո:

Վերջին երեք տասնամյակներում զանգվածային կոռուպցիան Չինաստանի տնտեսության լրջագույն խնդիրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG