Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Երեւանի պատմության թանգարանում բացվել է հին Երեւանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որը կգործի մինչեւ հոկտեմբերի վերջը:

Ցուցադրությունը ընդգրկում է ավելի քան 300 լուսանկար, որոնցում պատկերված են մայրաքաղաքի բակերը, փողոցները, բնակիչները, բնիկ երեւանցիները:

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երկար դեգերումներից հետո Երեւանի թաղապետարանի շենքում հանգրվանած թանգարանը ներկայումս տարածքի հետ կապված խնդիրներ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG