Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը սկսեց մարզային այցելությունները


Չորեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Կոտայքի մարզ` սկսելով ծրագրված մարզային այցելությունների շարքը:

Ներկա էին նաեւ վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչներ Ալեքսանդր Արզումանյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը:

Կոնգրեսի ներկայացուցիչները նախ այցելեցին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցին, ապա եղան 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Սասուն Միքայելյանի, Արամ Բարեղամյանի տներում:

Ելույթ ունենալով եկեղեցու բակում` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, եւ «պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»:

Ուրբաթ օրը նախատեսվում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այցը Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG