Մատչելիության հղումներ

logo-print

Սպիտակ տուն. «Մահմուդ Ահմադինեջադը Իրանի ընտրված ղեկավարն է»


Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իսլամական հանրապետության «ընտրված ղեկավարն է»:

Երեքշաբթի օրը լրագրողների հարցին` արդյոք Սպիտակ տունը ճանաչո՞ւմ է Ահմադինեջադին որպես Իրանի լեգիտիմ նախագահ, Գիբսը պատասխանել է. - «Նա ընտրված ղեկավար է»:

Սպիտակ տան խոսնակը, սակայն, ասել է, թե չի ակնկալում, որ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ կուղղի Ահմադինեջադին:

Իրանի ընդդիմությունը չի ընդունում հունիսի 12-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները` պնդելով, որ քվեարկությունը ուղեկցվել է համատարած կեղծիքներով:

Նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի բազմահազարանոց բողոքի ցույցերը: Ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով շուրջ երկու տասնյակ զոհեր եղան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG