Մատչելիության հղումներ

logo-print

Ահմադինեջադը եւս չորս տարով ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը


Իրանի խորհրդարանում այսօր տեղի է ունեցել երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Մահմուդ Ահմադինեջադի երդման արարողությունը: Ավելի վաղ` շաբաթվա սկզբին, հունիսին տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների արդյունքները հաստատել էր Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

Ահմադինեջադը, ով եւս չորս տարով ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը, հայտարարել է, թե իր վերնըտրվելը երկրում մեծ փոփոխությունների սկիզբն է:

Ակնարկելով Արեւմուտքը` Իրանի նախագահը խոստացել է դիմակայել «կեղեքիչ ուժերին»:

Պաշտոնակալության արարողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում Ահմադինեջադը պետք է նոր կառավարություն ձեւավորի:

Ընդդիմությունը, որի պնդմամբ` հունիսի 12-ի քվեարկությունը ուղեկցվել է կեղծիքներով, Ահմադինեջադի երդմնակալության արարողության ժամանակ փորձել է բողոքի ցույց անցկացնել խորհրդարանի շենքի մոտ, որը, սակայն, խոչընդոտվել է անվտանգության ուժերի կողմից : Ըստ որոշ հաղորդագրությունների` ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG