Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը ազատ արձակվեց


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երեքշաբթի օրը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քրեակատարողական ծառայության համապատասխան միջնորդությունը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից ստացված հաղորդագրության համաձայն, Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությանը Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հավանություն էր տվել օգոստոսի 4-ին: Քրեակատարողական ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն էր ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին եւս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Բաբաջանյանը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել հուլիսի սկզբին. նրա մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել:

Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG