Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ հարցումների` ռուսաստանցիների մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում կովկասցիներին


Ռուսաստանցիների շուրջ մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում կովկասցիներին, - փաստում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին զեկույցը:

Հետազոտության համաձայն` ռուսաստանցիների համար ամենաանբարեհաճ մարդիկ Կովկասի բնակիչներն են, ամենահամակրելին` իրենք` ռուսները:

Ուսումնասիրությունը կատարվել է շուրջ երկու ամիս առաջ Ռուսաստանի ավելի քան 140 բնակավայրերում:

Հարցման համաձայն` ռուսների վերաբերմունքը Կովկասի բնակիչների նկատմամբ նախորդ երեք տարիների ընթացքում ամենեւին չի փոխվել:

Ինչպես եւ 2006 թվականին, այս տարի էլ հարցվածների շուրջ 29 տոկոսը պնդել է, թե ադրբեջանցիներին, հայերին, վրացիներին անբարյացակամությամբ է վերաբերվում:

Ռուսների համար առավել տհաճ ժողովուրդների ցանկում կովկասցիներին հաջորդում են Միջին Ասիայի բնակիչները` տաջիկները, ուզբեկները եւ ղազախները, երրորդ հորիզոնականում են գնչուները, չորրորդում` Միացյալ Նահանգների բնակիչները:

Ուսումնասիրության համաձայն` ամերիկացիների նկատմամբ հակակրանք տածողների թիվը վերջին երեք տարիների ընթացքում եռապատկվել է. եթե 2006-ին նրանց նկատմամբ անբարյացակամ էր հարցվածների 1 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 3 տոկոսի:

«Տհաճ» ազգերի թվում առավել հազվադեպ ռուսները նշել են թաթարներին, թուրքերին եւ մոլդովացիներին:

«Հաճելի» ժողովուրդների ցանկում ռուսների համար առաջինը իրենք են, երկրորդ հորիզոնականը գրավել են բելառուսները եւ ուկրաինացիները` նրանց դրական է վերաբերվում ռուսաստանցիների շուրջ 12 տոկոսը: 7 տոկոսը առավել համակրելի է համարել եվրոպացիներին: Հրեաներին, չինացիներին ու ճապոնացիներին համակրելի է համարել հարցվածների շուրջ 1 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG