Մատչելիության հղումներ

logo-print

Ուզբեկստանի հոգեւոր առաջնորդի նկատմամբ մահափորձ է կատարվել


Շաբաթ երեկոյան մահափորձ է կատարվել Ուզբեկստանի գլխավոր իմամ Անվար Քորի Նազարովի նկատմամբ. հարձակվողը դանակի առնվազն երեք հարված է հասցրել հոգեւոր առաջնորդին:

Նազարովը ներկայումս հիվանդանոցում է, նրա վիճակը գնահատվում է լուրջ, բայց կայուն:

Իրավապահներին առայժմ չի հաջողվել պարզել հարձակվողի ինքնությունը եւ հանցագործության շարժառիթները:

Ուզբեկստանի անկախության 18 տարիների ընթացքում սա գլխավոր իմամի վրա հարձակման առաջին դեպքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG