Մատչելիության հղումներ

Իրաքի նախկին փոխվարչապետը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման


Իրաքի նախկին փոխվարչապետ, 73-ամյա Թարիք Ազիզը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Սադամ Հուսեյնի օրոք երկրի` նավթով հարուստ հյուսիսարեւելյան շրջաններից հազարավոր քրդեր բռնի տեղահանման գործում ունեցած դերի համար:

Ազիզը, ով Սադամ Հուսեյնի մերձավորներից էր, այս տարվա մարտին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` 1992 թվականին տասնյակ առեւտրականների մահապատժի ենթարկելու որոշման մեջ ունեցած դերի համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG