Մատչելիության հղումներ

logo-print

Մարդիկ տարհանվել են Նյու Յորքի օդանավակայանից


Նյու Յորքի LaGuardia օդանավակայանի տերմինալներից մեկից շաբաթ առավոտյան տարհանվել են բոլոր ուղեւորները՝ պայթյունի սպառնալիքի պատճառով:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, տարհանումն իրականացվել է այն բանից հետո, երբ տերմինալում ձերբակալվել է պայուսակում ռումբի նման առարկայով մի տղամարդ: Հետագայում պարզվել է, որ պայուսակում պարզապես մուլյաժ է, որը որեւէ վտանգ չի ներկայացնում:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել տղամարդու ոչ համարժեք պահվածքը, իսկ Նյու Յորքի ոստիկանության խոսնակ Փոլ Բրաունը ասել է, թե տղամարդը հարբած էր:

Տերմինալը, ինչպես ասել են պատասխանատուները, փակ կմնա մի քանի ժամ, ինչը անհրաժեշտ է ամբողջ տարածքում զննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG