Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները մտահոգություն է հնչեցնում Ղրղըզստանում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ


Միացյալ Նահանգները շաբաթ օրը մտահոգություն է հնչեցրել Ղրղըզստանում հուլիսի 23-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ: Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարությունում նշված է, որ «չնայած ընտրական գործընթացում տեղ գտած դրական տարրերին, Միացյալ Նահանգները համամիտ է անկախ դիտորդների կարծիքին, որ կայացած ընտրությունները չեն համապատասխանել Ղրղըզստանի Հանրապետության բազմաթիվ միջազգային հանձնառություններին»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) արդեն դատապարտել է անցկացված նախագահական ընտրությունները՝ առանձնացնելով լայնածավալ խախտումներն ու պետական ռեսուրսների չարաշահումը:

Պաշտոնական տվյալներով, Կուրմանբեկ Բակիեւը ընտրություններում հաղթել է՝ ստանալով ընտրողների 85 տոկոսի քվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG