Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Ջիվան Թաբիբյանը



Ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 72-րդ տարում մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը։

Ջիվան Թաբիբյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության մեջ եղել է 1998 թվականից: 1998-2008թթ. եղել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում, նաեւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ։

1999 թվականին Ջիվան Թաբիբյանին շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

2000-2006 թվականներին Թաբիբյանը աշխատել է Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում եւ
Սլովակիայում Հայաստանի դեսպան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG