Մատչելիության հղումներ

Մուսավիին թույլ չի տրվել սգո միջոցառում անցկացնել


Իրանի ոստիկանությունը այսօր ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիին թույլ չի տվել Թեհրանի մերձակա գերեզմանոցում հարգանքի տուրք մատուցել հետընտրական իրադարձությունների ժամանակ զոհված ցուցարարների հիշատակին:

Հաղորդագրությունների համաձայն` ոստիկանները Մուսավիին ստիպել են լքել գերեզմանատան տարածքը նրա ժամանումից րոպեներ անց:

Ոստիկանները նաեւ ցրել են հարյուրավոր մարդկանց, ովքեր, չնայած իշխանությունների արգելքին, այսօր հավաքվել էին գերեզմանատանը` սգալու իրավապահների հետ ընդհարումների հետեւանքով զոհված երկու տասնյակ ցուցարարների հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG