Մատչելիության հղումներ

Տաջիկստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների հանդիպում Դուշանբեում


Դուշանբեում տեղի է ունեցել Տաջիկստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների հանդիպումը:

Էմոմալի Ռահմոնը, Համիդ Քարզայը ու Հասիֆ Ալի Զարդարին քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հարցեր:

Քննարկվել է Տաջիկստանից Աֆղանստան, հետո դեպի Պակիստան ճանապարհ կառուցելու հնարավորությունը, ինչպես նաեւ թմրաբիզնեսի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն ստեղծելու հարցը:

Էմոմալի Ռահմոնը բանակցությունները գնահատել է «հաջող ու հուսադրող»:

Այսօր ավելի ուշ Դուշանբեում նրանց է միանալու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG