Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կուրմանբեկ Բակիեւին


Ղրղըզստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուրմանբեկ Բակիեւին:

Ուղերձում, որը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները բարեկամական Ղրղըզստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ղրղըզստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման ջերմ հարաբերությունները, մեր ժողովուրդների` միմյանց հանդեպ անկեղծ համակրանքն ու բարյացկամությունը: Հենց այդ պատճառով է, որ առանձնակի հաճույքով եմ սպասում իմ առաջիկա այցին եւ Իսիկ-Կուլի ափին կայանալիք հանդիպմանը: Վստահ եմ, որ մենք հետագայում էլ կշարունակենք մեր միջպետական հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով եւ հետեւողականորեն կզարգացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը` ի շահ Հայաստանի եւ Ղրղըզստանի ժողովուրդների»:

Ղրղըզստանի ընդդիմությունը չի ընդունում հուլիսի 23-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները` պնդելով, որ դրանք ուղեկցվել են զանգվածային խախտումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG