Մատչելիության հղումներ

logo-print

Բաթումի - Երեւան գնացքը բախվել է ընկած էլեկտրասյանը


Հուլիսի 29-ին ժամը 00.05-ի սահմաններում հորդառատ անձրեւի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի` Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորները ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծին։ Տապալված սյանը ժամը 02.35-ին բախվել է մարդատար Բաթումի-Երեւան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը, վթարը կանխվել է մեքենավարի գործողությունների շնորհիվ. նա ժամանակին նկատել էր սյունը եւ կանգնեցրել գնացքը:

Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 08.00-ի սահմաններում գնացքների երթեւեկությունը վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG