Մատչելիության հղումներ

logo-print

Բաթումի - Երեւան գնացքը բախվել է ընկած էլեկտրասյանը


Երեւան - Բաթումի գնացքը Երեւանի երկաթուղային կայանում:

Երեւան - Բաթումի գնացքը Երեւանի երկաթուղային կայանում:

Հուլիսի 29-ին ժամը 00.05-ի սահմաններում հորդառատ անձրեւի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի` Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորները ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծին։ Տապալված սյանը ժամը 02.35-ին բախվել է մարդատար Բաթումի-Երեւան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը, վթարը կանխվել է մեքենավարի գործողությունների շնորհիվ:

«Նա ժամանակին նկատել էր այդ սյունը եւ կանգնեցրել է գնացքը: Մենք չունենք ոչ մի զոհ, եւ վթարի հետեւանքները բավականին կարճ ժամանակահատվածում լիկվիդացվեցին: Այսինքն՝ բերվեց նոր էլեկտրաքարշ, որը միացվեց Երեւան – Բաթումի գնացքի վագոններին եւ շարունակեց երթեւեկությունը», - ասաց Դավթյանը՝ հավելելով, որ գնացքը երեկ սպասարկել է հայկական հերթափոխը, գնացքը եղել է 100 տոկոսով լցված, ուղեւորներից ոմանց ինքնազգացողությունը վատացել է, բուժանձնակազմը համապատասխան օգնություն է ցույց տվել:

Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 08.00-ի սահմաններում գնացքների երթեւեկությունը վերականգնվել է: Վահե Դավթյանի հավաստմամբ, ուղեւորների հոսքը չի պակասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG