Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում գրանցվել են «խոզի գրիպի» առաջին դեպքերը


Ադրբեջանում արձանագրվել են A(H1N1) վիրուսով վարակի առաջին երկու դեպքերը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով` վիրուսը հայտնաբերվել է Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, ովքեր հայրենիք են վերադարձել Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա կատարած շրջագայություններից:

Առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ հիվանդների վիճակը բավարար է, նրանք բուժման կուրս են անցնում բժիշկների հսկողության ներքո:

Ըստ նույն աղբյուրի` հիվանդների հետ շփման մեջ մտած անձանց հետ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Առողջապահության նախարարությունը կոչ է արել արտերկրից վերադարձող բոլոր ադրբեջանցիներին իրենց տկար զգալու դեպքում դիմել բժիշկներին:

Իշխանությունները վստահեցնում են, որ խուճապի համար հիմքեր չկան, եւ իրավիճակը վերահսկվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG