Մատչելիության հղումներ

Մոլդովայում արեւմտամետները հաղթում են կոմունիստներին


Մոլդովայում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, թեեւ իշխող կոմունիստական կուսակցությունը մնում է առաջատար` ստանալով քվեների շուրջ 45 տոկոսը, ընդդիմադիր արեւմտամետ չորս կուսակցությունների ընդհանուր արդյունքը` 50,7 տոկոս, գերակշռում է կոմունիստների ստացած քվեները:

Նախորդ` այս տարվա ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կոմունիստներին երկրի նախագահ ընտրելու համար չէր բավարարում ընդամենը մեկ պատգամավորական ձայն:

Մոլդովայի իշխանությունները հայտնում են, որ երեկվա ընտրություններին ընտրատեղամասերից մեկում վիճաբանության ժամանակ կոմկուսի անդամներից մեկը կրակել է ընդդիմության ակտիվիստներից մեկի վրա ու վիրավորել նրան:

Միջադեպը տեղի է ունեցել Սանգերա գյուղում` մայրաքաղաք Քիշնեւից 10 կիլոմետր հարավ: «Մեր Մոլդովան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները խախտումների մեջ մեղադրել են կոմունիստ պաշտոնյաներին, որոնցից մեկը հանել է ատրճանակը եւ կրակել ընդդիմախոսի ազդրին:

Ներքին գործերի նախարարության խոսնակը հաստատել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG