Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Բաց երաժշտության փառատոնը»


Արամ Ղարաբեկյանը հետեւում է փառատոնի նախապատրաստական աշխատանքներին

Արամ Ղարաբեկյանը հետեւում է փառատոնի նախապատրաստական աշխատանքներին

Հինգշաբթի երեկոյան Երեւանում մեկնարկող երկամսյա «Բաց երաժշտության փառատոնը» բազմատեսակ անակնկալներ է պատրաստել Հայաստանի երաժշտասերների համար:

Փառատոնի ծրագրում ընդգրված են ինչպես հայ, այնպես էլ եվրոպական դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Արդեն Հայաստան է ժամանել եւ փառատոնի բացման օրը հանդես կգա իտալացի հայտնի ակորդեոնիստ/պանդոնեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, ով նախկինում արդեն հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

«Մարիոն պիտի լինի մեր հյուր մենակատարը բացման համերգներին», - լրագրողների հետ հանդիպմանը ասած Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: - «Իսկ օգոստոսի երկուսին մենք ունենալու ենք արդեն լիարժեք համերգ պանդոնեոնով եւ նվագախմբով: Մենք կատարելու ենք համաշխարհային առաջին կատարումը մի ստեղծագործության, որը կոչվում է «Տրիտիկո»»:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրել նաեւ համաշխարհային մեծության այլ կատարողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG