Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոսը


Երկու տարի տեւած ուսումնասիրությունների արդյունքում, երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը:

Նորայր Ղալումյանը Լոս Անջելեսում հյուպատոս է եղել 1999-2003 թվականներին:

Նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են իմիգրանտներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ:

Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների համար:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ` Լոս Անջելեսում Հայաստանի գործող հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը ասել է, թե ցնցված է կատարվածից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG