Մատչելիության հղումներ

«Չերյոմուխա»-ից զոհվածների հարազատները դժգոհ են մեղադրանքի բովանդակությունից


2009 թվականի մարտի 1-ին Երեւանի փողոցներից մեկում:
2009 թվականի մարտի 1-ին Երեւանի փողոցներից մեկում:
Անցած տարվա մարտի 1-ին «Չերյոմուխա- 7 հատուկ միջոցը կիրառած ոստիկանների նկատմամբ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը՝ մեղադրանքի բովանդակության առումով, չի գոհացնում, մասնավորապես, այդ հատուկ միջոցից զոհված Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Քլոյանը հիշեցրեց, որ անցած ապրիլին՝ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից եւ «7-ի գործը» տրոհելու որոշումից հետո, Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի տասը զոհերի սպանության հանգամանքները եւ մեղավոր անձանց պարզելու նպատակով քրեական գործը հարուցել էր դիտավորյալ սպանության հատկանիշներով: Իսկ անցյալ շաբաթ հարուցված գործը վերաբերում է հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները գերազանցելուն:

«Ի՞նչ պատահեց, որ դիտավորյալ սպանությունը փոխեցին հանկարծ՝ «հատուկ միջոցների հետ ճիշտ չվարվելը»: Ինձ եւ մյուս զոհվածների հարազատներին [սա] չի բավարարում, որովհետեւ մենք գտնում ենք, որ սա իմիտացիա է... խայտառակություն է սա», - ասաց Սարգիս Քլոյանը: - «Մենք պահանջում ենք արդարացի քննություն՝ հոդվածը փոխեն եւ դնեն՝ դիտավորյալ սպանություն: Իմ տղային դիմահար [կրակոցով], 15 մետր հեռավորությունից սպանել են»:

«Մտավախություն ունեմ, որ այդ գործը կարճվելու է կամ դատախազությունում, կամ, լավագույն դեպքում՝ դատարանում», - շարունակեց նա: - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ, ճիշտ է, ձեր վրա հոդվածներ ենք դրել, բայց ձեզ չենք ձերբակալելու, եւ դուք ընկնելու եք համաներման տակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG