Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները Կրակովում քննարկելու են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը


Հուլիսի վերջին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները աշխատանքային հանդիպում կունենան Կրակովում` որի նպատակն է Աքվիլայում նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի կողմից ընդունված հռչակագրի հիման վրա Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը պատրաստելը:

Հուլիսի 21-ին ԵԱՀԿ-ի կայքէջում տեղադրված հայտարարության մեջ, համանախագահները նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հուլիսի 17-ի եւ 18-ի մոսկովյան բանակցությունները անցել են «անկեղծ եւ կառուցողական» մթնոլորտում:

Համանախագահները, մասնավորապես, հայտարարել են. - «Բանակցությունները կողմերին հնարավորություն ընձեռեցին երկարատեւ եւ մանրամասն քննարկումներ անցկացնել այն ձեւակերպումների շուրջ, որոնք առաջարկվել են կողմերին` Հիմնարար սկզբունքներում դեռեւս չհամաձայնեցված հայեցակարգային բաղադրիչների շուրջ առկա տարաձայնությունները հաղթահարելու նպատակով»:

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել սեպտեմբերին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին նշանակելու հնարավորությունները գնահատելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG