Մատչելիության հղումներ

Մոլդովայի Անկախության հռչակագիրը… այրվել է


Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնին
Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնին

«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի փոխանցմամբ, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հարցազրույցում խոստովանել է, որ Քիշնեւում այս տարվա ապրիլին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հրկիզվել եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացել է խորհրդարանի արխիվը:

Այրված փաստաթղթերի թվում է նաեւ 1991 թվականի օգոստոսի 27-ին ընդունված «Մոլդովայի Անկախության հռչակագրի» բնագիրը, որի հիման վրա ՄԱԿ-ը 1992 թվականի մարտի 2-ին Մոլդովան ճանաչել է որպես անկախ պետություն:

Նախագահ Վորոնինը ասել է, որ Մոլդովայի վարչապետի գրասենյակում կա Անկախության հռչակագրի բնագրի պատճենը, որը վավերացված է եւ օրենքի ուժ ունի:

Քիշնեւում անկարգությունները տեղի ունեցան 2009 թվականի ապրիլի սկզբին, երբ ժողովրդավարական ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել կոմունիստների հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Ընդհարումների եւ հրդեհների ընթացքում հատկապես շատ է վնասվել նախագահի նստավայրի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG