Մատչելիության հղումներ

Որոշ տվյալներ Caspian Airlines ընկերության վերաբերյալ


Ռուսաստանում Իրանի դեսպանատան եւ Ռուսաստանի օդային տրանսպորտի վարչության («ՌոսԱվիացիա») ներկայացուցիչները չորեքշաբթի հերքեցին ավելի վաղ տարածված տեղեկատվությունն այն մասին, որ վթարված «Տուպոլեւ» օդանավի չվերթն իրականացնող Caspian Airlines ընկերությանը ռուս-իրանական է, նշելով, որ դա մասնավոր իրանական ըներություն է:

Caspian Airlines ընկերությանը ստեղծվել է 1993 թվականին, այն հիմնականում իրականացնում է ներքին չվերթներ, ինչպես նաեւ չվերթներ Բուդապեշտ, Դուբայ, Կիեւ, Մինսկ եւ Երեւան ուղղություններով:

Ընկերության պաշտոնական կայքէջի տվյալներով Caspian ավիաընկերության շարժակազմում կա 4 «Տուպոլեւ» 154M (TU-154) տիպի ինքնաթիռ:

Իրանում չվերթներ իրականացնող օդանավերը հիմնականում ռուսական արտադրության են, դրանց միջին տարիքը 16 տարի է: Իրանի իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ամերիկյան եւ եվրոպական ընկերություններին, որոնք հրաժարվում են նոր օդանավեր վաճառել Իրանին:

Իրանում TU-154 օդանավերի խոշոր վթարներ են տեղի ունեցել նաեւ 2002 եւ 2006 թվականներին:

Անցած 30 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 50 «Տուպոլեւ» 154 օդանավ է վթարի ենթարկվել: Այդուհանդերձ, ռուսական աղբյուրները պնդում են, որ վիճակագրության համաձայն ռուսական արտադրության օդանավերը անվտանգության տեսակետից չեն զիջում արտասահմանյան այլ օդանավերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG