Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մոսկովյան հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Ղարաբաղի խնդրում առաջխաղացում հնարավոր է:

«Կարգավիճակի որոշումը կարեւոր եւ բարդ հարց է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մասն է, դրա իրավական կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի, բնականոն չէ, երբ Ադրբեջանի տարածքի մի մաս մնում է առանց կարգավիճակի է», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` ասել է նախարարը:

Նրա խոսքերով, փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, այլապես դժվար կլինի որոշել կարգավիճակը:

«Դա հայկական կողմի հետ բանակցությունների մի մասն է», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` երեւանյան երեկվա հանդիպումներից հետո այսօր Բաքու ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ Մոսկվայում հնարավոր չէ կնքել շրջանակային համաձանագիր:

«Օգտագործելով Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջխաղացումը, բեկում եմ ակնկալում Մոսկվայում», - ասել է համանախագահը` միաժամանակ նշելով, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը երկարատեւ գործընթաց է:

«Առաջխաղացումը ցանկացած պարագայում կախված է ոչ թե մեզնից, այլ նախագահներից: Բայց հաշվի առնելով այն տրամադրությումը, որը մենք երեկ զգացինք Հայաստանում, ինչպես եւ դատելով Ալիեւի վերջին ելույթներից, կարող եմ ասել, որ հույս կա», - Բաքվում ասել է Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG