Մատչելիության հղումներ

logo-print

Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանի դիրքորոշումը կմնա անփոփոխ»


«Ադրբեջանական կողմը նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ հուլիսի կեսերին Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը կպաշտպանի իր նախկին դիրքորոշումը, այն է` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

«Կարող է քննարկվել Lեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու հարցը, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը եւ հավելել. - «Այդ դիրքորոշումը կմնա անփոփոխ»:

Անդրադառնալով ադրբեջանցի մտավորականների եւ պատգամավորների` անցած շաբաթ Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցին, Մամեդովն ասել է. - «Այդօրինակ շփումները անհրաժեշտ են, եթե մենք ուզում ենք հետագայում էլ կողք-կողքի ապրել հայերի հետ: Անհնար է մշտապես ապրել թշնամու հետ, պետք է երբեւէ կարգավորել այս հակամարտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG