Մատչելիության հղումներ

Իրանում Հայաստանի դեսպան է նշանակվել Գրիգոր Առաքելյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Նազարյանին Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ այդ պաշտոնում Գրիգոր Առաքելյանին նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1948 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը: 1975-79 թվականներին աշխատել է Աֆղանստանում` որպես թարգմանիչ, 1980-91 թվականներին` Հայաստանի գիտությունների ակադեմիայում` որպես գիտաշխատող: 1992 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտգործնախարարության համակարգում` նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի Իրանի բաժնի վարիչ, Իրանում Հայաստանի դեսպանության խորհրդական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության պետ, արտգործնախարարության աշխատակազմի խորհրդական, Իրանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: 2007 թվականից մինչ նոր նշանակումը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էր:

Գրիգոր Առաքելյանը պատմական գիտությունների թեկնածու է, ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG