Մատչելիության հղումներ

logo-print

Սարատովցի ոստիկանները հայաստանցու սպանության համար երկարատեւ ազատազրկման դատապարտվեցին


Ռուսաստանի Սարատով քաղաքի շրջանային դատարանը Հայաստանի քաղաքացի Արթուր Գասպարյանի սպանության մեղադրանքով երկարատեւ ազատազրկման է դատապարտել երեք ոստիկանի:

Ըստ գործի նյութերի, 2008 թվականի հոկտեմբերին ոստիկանները բերման են ենթարկել Գասպարյանին եւ ծեծելով նրան` փորձել են խոստովանություն կորզել, թե գողություն է կատարել: Խոշտանգումներից Գասպարյանը մահացել է:

Երդվյալ ատենակալները մեղավոր ճանաչեցին ոստիկաններին, եւ դատարանը նրանց դատապարտեց, համապատասխանաբար, 23, 21 եւ 20 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG