Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովը` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանը երեկ Հայաստանի Ազգային ժողովին շնորհել է կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Փարիզում ընթացող նստաշրջանին մասնակցում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հայաստանյան պատվիրակությունը ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ է անցկացրել Վեհաժողովի անդամ պետությունների պատվիրակությունների հետ, մասնակցել է նստաշրջանի մասնակիցների պատվին Փարիզի քաղաքապետ Բեռնար Դելանոեի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների կազմակերպած ընդունելություններին:

Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայենի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ֆանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը Արմեն Ռուստամյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG