Մատչելիության հղումներ

Մահացել է Լյուդմիլա Զիկինան


Այսօր Մոսկվայում մահացել է ռուսաստանցի հայտնի երգչուհի, ժողովրդական արտիստ Լյուդմիլա Զիկինան:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է երգչուհու բուժող բժիշկ Վլադիմիր Կոնստանտինովը, մոտ մեկ շաբաթ առաջ Զիկինան ծանր ինֆարկտն էր տարել, ինչից հետո գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այսօր առավոտյան երգչուհու սիրտը կանգ է առել:

Հունիսի 10-ին Լյուդմիլա Զիկինան նշել էր իր ծննդյան 80-ամյա հոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG